Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Դիմակ կրելն ամենուր կարող է լինել պարտադիր. Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ կրկին կարանտին կարող է հայտարարվել

analitik.am

 

Մեր խնդիրը հետևյալն է, որ մենք կարողանանք կարանտինի չվերադառնալով կառավարելի պահենք իրավիճակը: Քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե որն է չափանիշը, որ դեպքում կարանտին կհայտարարվի, վարչապետը նշեց, որ չափանիշը վերակենդանացման բաժանմունքում տեղերի առկայությունն է, որտեղ իրավիճակն ամեն օրվա հետ ավելի ծանրանում է. «Որևէ մեկը չի կարող բացառել, որ մենք ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի: Դա կապված է իրավիճակից: Սակայն մինչ այդ հնարավոր է խստացման այլ միջոցներ կիրառվեն: Մասնավորապես կլարող է որոշում, կայացվել ամենուր պարտադիր դիմակ կրելու մասին»:

 

Նույն շարքից