Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանում նորածինները կորոնավիրուսի թեստավորում կանցնեն

analitik.am

 

Ռուսաստանում նորածինները նախքան հիվանդանոցներից դուրս գրվելը կորոնավիրուսի թեստավորում կանցնեն: Դուրս գրվելուց առաջ երեխան պետք է ունենա կորոնավիրուսի երկու բացասական պատասխանով թեստ: Այս մասին ասված է ՌԴ Առողջապահության նախարարության առաջարկությունների երկրորդ տարբերակում, փոխանցում է Լենտան:

«Երեխան 24 ժամվա ընթացքում պետք է անցնի երկու թեստավորում և դուրս գրվի այն դեպքում, երբ նրան շրջապատող միջավայրում չեն լինի կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածով կամ վարակված անձինք»,-ասված է առաջարկություններում:

Հիվանդանոցից դուրս գրվելուց 3 օր առաջ երեխայի ջերմությունը պետք է լինի նորմայի սահմաններում: Ինչպես ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, կորոնավիրուսի համար պարտադիր թեստավորում կանցնեն միայն այն երեխաները, որոնց մայրերը վարակված են կորոնավիրուսով:

Բացի այդ, նշվում է, որ երեխան կարող է հիվանդանոցից տուն գնալ միայն իր բնակության վայրում բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում:

«Երեխայի ծնողները պետք է խորհրդակցեն նախքան դուրս գրվելը՝ կապված իրենց երեխայի խնամքի առանձնահատկությունների, ինչպես նաև հիգիենայի միջոցների մանրակրկիտության և կանոնավորության հետ»,-ասվում է փաստաթղթում:

 

Նույն շարքից