Կորոնավիրուս Հասարակություն 

Հիվանդանոցում և խանութում կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին

analitik.am

 

Հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը շատ ավելի ցածր է, քան խանութում կամ այլ հասարակական վայրում: Առաջին հերթին, սա վերաբերում է բժշկական հաստատությունների աշխատակիցներին: Այս մասին հայտնել է ՌԴ Առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմենովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա բացատրել է, որ «թեթև և միջին ծանրության պացիենտների հետ» աշխատելու ռիսկը նվազեցվում է անձնական պաշտպանիչ սարքավորումների օգտագործման միջոցով:

Սեմենովան նաև հայտարարել է, որ անթույլատրելի է համարում իրենց կամքին հակառակ բժշկական ֆակուլտետների ուսանողների հիվանդանոցներում աշխատելու ներգրավվածությունը: Նա խոստացել է, որ նման դիմումների դեպքում կձեռնարկվեն «շատ կոշտ միջոցներ»: Միևնույն ժամանակ, փոխնախարարը նշել է, որ ուսանողները, ովքեր գնում են պացինետների մոտ, «մեր ապագա ողնաշարն է, Ռուսաստանի առողջապահության ապագա հիմքը»:

 

Նույն շարքից