Հասարակություն Միջազգային 

Facebook-ի աշխատակիցները մտադիր են վիրտուալ գործադուլ անել՝ ընդդեմ Թրամփի գրառումների մասին Ցուկերբերգի որոշման

analitik.am

Facebook-ի աշխատակիցներից մի քանիսը ծրագրում են վիրտուալ գործադուլ իրականացնել՝ ընդդիմանալով սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի որոշմանը նախագահ Թրամփի հակասական գրառումների դեմ քայլեր չձեռնարկելու մասին: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

Որպես գործադուլի մաս աշխատակիցները նախատեսում են մեկ ամբողջ ազատ օր վերցնել աշխատանքից: Նշվում է, որ ընկերության մենեջերներին հրահանգվել է պատասխան միջոցներ չձեռնարկել աշխատակիցների դեմ:

Գործադուլի համար պատճառ է դարձել անցյալ շաբաթ Ցուկերբերգի կայացրած որոշումը Թրամփի՝ վերջերս կատարած գրառումը չհեռացնելու մասին, որում վերջինս սպառնում էր Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը:

Նույն շարքից