Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Երեկ շատ աղմկալի մի դեպք տեղի ունեցավ. Ոստիկանապետ Արման Սարգսյան

analitik.am

 

Երեկ շատ աղմկալի մի դեպք տեղի ունեցավ «Մեյմանդարի» շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշմանը, համոզման մեթոդին դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն: Այս մասին ճեպազրուցի ժամանակ հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Ոստիկանապետը նշեց, որ հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Քննչական կոմիտե. «Ոստիկանության ստորաբաժանումներն իրականացրել են միջոցառումներ տվյալ անձանց ինքնությունը պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ: Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավել քաղաքացի, կան ձերբակալվածներ»:

Սարգսյանը բոլոր տնտեսվարողներին կոչ արեց պատշաճ կերպով կատարել պարետի կողմից կայացված որոշումները. «Պետք չէ հակադրվել համոզման մեթոդին: Վստահեցնում եմ, որ այսուհետ կոշտ հակազդեցություն է տեղի ունենալու»,-ասաց նա:

Նույն շարքից