Քաղաքականություն 

17-ամյա տղան բերման է ենթարկվել մետրոյի կայարանի նախասրահից՝ սառը զենք կրելու համար

analitik.am

Հունիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին են բերել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 17-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և գաղտնի փականով դանակ:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից