Կորոնավիրուս Հասարակություն 

Չի բացառվում, որ մինչև շաբաթվա վերջ հայտարարվի շատ ավելի խիստ սահմանափակումների մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում արձանագրվում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի աննախադեպ աճ: Ցավոք, գնալով շատանում են նաև մահվան դեպքերը։ Երեկվա դրությամբ 1 մլն բնակչին ընկնող ցուցանիշով Հայաստանը 251 երկրների մեջ 28-րդ տեղում էր: Այն, որ իրականում բավականին լուրջ ու անվերահսկելի համաճարակային իրավիճակ է տիրում մեր երկրում, խոստովանում են նաև իշխանությունները։

Երեկ էլ հայտարարվեց, որ նոր խստացումներ են սահմանվում դիմակի կրման հարցում, այսինք՝ դիմակ կրելու ենք միշտ, ամենուր, մեր տանից բացի: Ավելին, պարետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ ակնարկեց, որ նոր, ավելի կոշտ սահմանափակումները, այդ թվում՝ պարետային ժամը, հնարավոր են՝ որպես ծայրահեղ գործիքակազմ:

«Փաստ» թերթի տեղեկություններով , այս հարցը կառավարությունում գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկվում է, սակայն կարծիքները խիստ տարբեր են: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մանրամասն ուսումնասիրվում է, թե ինչ տնտեսական ռիսկերի ու ֆինանսական ծառնաբեռնվածության հետ կարող ենք գործ ունենալ՝ նոր տոտալ սահմանափակումների պարագայում։

Ընդ որում, խոսքը միայն առանձին կառույցների գործունեության կասեցման մասին չէ, այլ շատ ավելի խիստ սահմանափակումների, այդ թվում՝ հասարակական տրանսպորտի և այլն:

Այնպես որ, չի բացառվում, որ մինչև շաբաթվա վերջ հայտարարվի նման միջոցառումների մասին:

Ի դեպ, ուշագրավ է, որ վարչապետի երեկվա լայվերի ներքո իշխանական ֆեյք էջերը պարբերաբար կոչ էին անում «փակել», ընդ որում՝ 10 օրով: Նման գրառումները, այն էլ՝ վարչապետի էջում, հազիվ թե կարող են ինքնագործունեություն լինել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից