Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Սա ծանր օրհասական պահ է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Մեր անհատական վարքագիծն է բերում արդյունքների կամ դրանց բացակայության: Այսօրվանից տանից դուրս կարող ենք լինել միայն դիմակով: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ երեկ իրեն զեկուցել են դիմակների գների անկման մասին, կա հույս, որ դրանք ավելի կէժանանան. «Գիտեմ, որ սա բեռ է: Սակայն այսօր որևէ մեկը չի ասում, որ ակնոցը թանկ է, դրա համար չի կրում: Սա էլ ակնոցի նման մի վիճակ է:

Մենք կույր ենք այդ առումով, չգիտենք դիմացինը կորոնավիրուսով վարակված է, թե՝ ոչ: Մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ բոլորը, ում տեսնում ենք, պոտենցիալ վարակակիր են: Դուք ինքներդ էլ պոտենցիալ վարակակիր եք ու կարող եք այլոց վարակել: Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում դա»,-ասաց նա:

«Սա ծանր օրհասական պահ է, համոզված եմ, որ իրար հետ կհաղթահարենք այս պահը: Դուխով, բայց՝ բարձր կարգապահությամբ: Սա շանս է, որ մենք վերափոխենք մեր վերաբերմունքը կանոնների նկատմամբ և դրանց վերաբերվենք ավելի պատասխանատվությամբ»,-հավելեց վարչապետը:

 

Նույն շարքից