Կորոնավիրուս Հասարակություն 

Մեղքը անհատապես կիսելու օրերն են եկել․ Մալյան

analitik.am

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փետրվարի 24-ին ես ահազանգում էի, որ կորոնավիրուսը Իտալիայով գալիս է Հայաստան: Իշխանությունը այդ օրերին հույժ կարևոր հանրաքվե էր անում և Իտալիա ավիաթռիչքները անհրաժեշտ էին հանրության ուղեղը հերթական անգամ լվանալու համար:
Հիմա իշխանությունը իր իսկ տգիտության և ապիկարության արդյունքում երկիրը հասցրել է աղետի: Հիմա իշխանությունը մեղավոր է նշանակում «անկարգապահ» ժողովրդին:
Չի ստացվելու... Մեղավոր է միայն հպարտ իշխանությունը: Չի ստացվելու մահերի, խեղված ճակատագրերի, աղքատության մեջ հայտնվածների մեղքը ձեր վրայից շուռ տալ ժողովրդի վրա:
Մեղքը անհատապես կիսելու օրերն են եկել: Չեմ զարմանում երբ տեսնում եմ, թե ինչպես է հերթական իմքայականը հանրային պարսավանքին չդիմանալով ֆեյսբուքից դեակտիվ լինում»:

Նույն շարքից