Միջազգային Քաղաքականություն 

Հյուսիսային Կորեան փակել է Սեուլի հետ հաղորդակցման բոլոր ուղիները

analitik.am

 

Հյուսիսային Կորեան անջատել է Սեուլի հետ շփման բոլոր կապի միջոցները: Համապատասխան հայտարարությունը տարածել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, փոխանցում է Լենտան:

Փհենյանն այլևս որևէ բան չունի քննարկելու Հարավային Կորեայի իշխանությունների հետ, քանի որ Սեուլի իշխանությունների գործողությունները հանգեցրել են «միջկորեական հարաբերությունների վերջակետին»․ «Մենք եկել ենք այն եզրահանգման, որ Հարավային Կորեայի իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ այլևս խոսելու որևէ բան չկա, ինչը ժամանակի ընթացքում միայն հիասթափություն է առաջացրել»,-ասվում է զեկույցում:

Հարավային Կորեայի հետ կապի գիծն ամբողջությամբ կվերացվի այսօր՝ հունիսի 9-ին։

 

Նույն շարքից