Միջազգային Քաղաքականություն 

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր

analitik.am

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Աստանայում վիրտուալ ձևով գագաթնաժողով անցկացնելու և տարածաշրջանային ու ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված մի շարք հարցեր:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը երկօրյա  այցով գտնվում է Թուրքիայում, երկուշաբթի օրը հանդիպել է  Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման ընթացքում համերաշխություն և աջակցություն հայտնելով կորոնավիրուսի դեմ այդ երկրի պայքարին,  Զարիֆը մտքեր է փոխանակել վերջին չորս ամիսների ընթացքում երկու երկրների միջև  առևտրի նվազած ծավալները վերականգնելու ուղիների վերաբերյալ:

Զարիֆը նաև ընդգծել է գազի արտահանումը վերսկսելու և գազատարի վնասված հատվածը վերականգնելու անհրաժեշտությունը:

Սիրիայի հարցով Աստանայի գագաթնաժողովի անցկացումը, Թեհրանի գագաթնաժողով և Սիրիայի, Եմենի, Լիբիայի հիմնախնդիրներն ու ահաբեկչության դեմ պայքարը եղել են Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունների առանցքում:

Նույն շարքից