Միջազգային 

Արդյունավետ որոշումներ ընդունեցինք. Իրանի արտգործնախարարը Չավուշօղլուի հետ հանդիպման մասին

analitik.am

Հունիսի 15-ի կեսօրին Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Ստամբուլում հանդիպել է թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։

Զարիֆը Չավուշօղլուի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ անցկացրած երկկողմ հանդիպումների մասին գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Ստամբուլում արդյունավետ հանդիպումներ ունեցանք իմ բերեկամ Մևլութ Չավուշօղլուի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ։  Տեսակետներ փոխանակեցինք ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Արդյունավետ որոշումներ ընդունեցինք։

Զարիֆը, կայացած խորհրդակցությունները համարել է հրատապ և ակնարկել հաջորդ հանդիպման մասին՝ նշելով, որ այն տեղի կունենա Մոսկվայում։

«Մեր հարևանները մեզ համար միշտ առաջնահերթ են»,-գրել է նա։

Աղբյուր՝ Ermenihaber

Նույն շարքից