Միջազգային 

Ռուսական արջի վրեժը

analitik.am

Եվրամիության փորձագետներն անցկացրել են թեստ հասկանալու համար, թե ինչ է սպասվում Եվրոպային Ռուսաստանի կողմից գազամուղի փակման դեպքում: Նրանք հանգել են եզրակացության, որ նման պարագայում եվրոպական տնտեսությանը սպասվում է խորը ճգնաժամ: Ուստի, ռուսական արջին չարժե անկյուն քշել: Սակայն, ցավոք, արեւմտյան կառավարությունները Ռուսաստանի նկատմամբ կիրառում են ծայրահեղ այս մեթոդը, պատրաստ են զրկանքների՝ հանուն Ռուսաստանին վնասելու:

Ռուսաստանի տնտեսության ճգնաժամն ոչ միայն կտարածվի ողջ աշխարհի վրա, այլ նաեւ հակառակ ռեակցիա կառաջացնի Մոսկվայի մոտ:

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց մի շարք նախադրյալների պայմաններում: Պատճառներից էին ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի տնտեսության ոչնչացման փորձերը, ինչպես նաեւ առաջին աշխարհամարտում պարտություն կրած Գերմանիայի ռազմատուգանքներն ու նրա ռազմական պոտենցիալի ոչնչացման փորձերը: Հատկանշական է, որ ստորացումն ու տնտեսական պատժամիջոցները բավական էին պատերազմ սանձազերծելու համար: Ենթադրենք, որ Ռուսաստանը զգալով իր անճարակությունն ու թուլությունը, վերջապես կդիմի ծայրահեղ միջոցների՝ դադարեցնելով գազի առաքումն Եվրոպական երկրներ:

Ի տարբերություն արեւմուտքի, Ռուսաստանը երբեք քաղաքական ու տնտեսական շանտաժների հակված չէ, սակայն որոշակի աննախադեպ պայմաններում հնարավոր է դիմի ծայրահեղ միջոցների: Հարցը կայանում է նրանում, թե որքանո՞վ արդյունավետ կլինեն նման քայլերը: Օգոստոսին եվրոպական կոմիտեն իրականացրել է թեստ՝ փորձելով պարզել իր էներգետիկ կայունության մակարդակը՝ գլոբալ ճգնաժամի պայմաններում:

Արդյունքները խիստ մտահոգիչ են…

Ռուսաստանը դադարեցնում է գազի արտահանումը. Եվրոպան սառչում է:

Ներկայումս Եվրամիությունը իրեն անհրաժեշտ էներգոռեսուրսների 53 տոկոսը ներկրում է այլ երկրներից, Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծվող գազի 39 տոկոսն ու նավթի 33 տոկոսը, իսկ դա բավականին շատ է…

 

Նույն շարքից