Բարի օր Հասարակություն 

Հասարակ ժողովրդին պարտադրվում են էժան դիմակներ, որոնց պաշտպանիչ հատկությունը չնչին է. Նարեկ Մալյան

analitik.am

Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«Քանի դիմակներից խոսք գնաց տեղեկացնեմ, որ կորոնավիրուսից որոշակի պաշտպանություն կարող են ապահովել միայն այս` 3м ստանդարտի դիմակները, որոնք հասու են միայն Չեխիայում մի քանի անշարժ գույք ունեցող հարուստներին: Իսկ հասարակ ժողովրդին պարտադրվում են էժան դիմակներ, որոնց պաշտպանիչ հատկությունը չնչին է, բայց դե դա արվում է «սաղ ժողովուրդն ա մեղավոր» իշխանական թեզի շրջանակներում:

Ինչպես Դռիկ Խչոն է իր հայտնի երգում ասում.
«Հարուստները յաշիկներով Ուկրաինա գնացին,
Աղքատներն ու քյասիբները սոված մնացին»:

Նույն շարքից