Միջազգային Քաղաքականություն 

Նա չգիտի ինչ անել․․․Խորհրդարանում Զելենսկիին անվանել են Ուկրաինայի վերջին նախագահ

analitik.am

 

Վլադիմիր Զելենսկին մոտ է Ուկրաինայի վերջին նախագահ դառնալուն, իսկ երկիրը՝ խորհրդարանական հանրապետություն: Այս մասին հայտարարել է «Ընդդիմադիր հարթակ․ Հանուն կյանքի» խմբակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը: Այս մասին հայտնում է Լենտան։

Քաղաքական գործիչը շեշտել է, որ այն ուկրաինացիները, ովքեր նախորդ տարի քվեարկել են Զելենսկիի օգտին, հիասթափված են նրանից:

Ըստ Ռաբինովիչի, Ուկրաինայի նախագահը չգիտի, թե ինչ անել պետության հետ․ «Գործող կառավարության բոլոր ներկայացուցիչները պաշտոնավարում են մեկ-երկու ամիս, դրա համար թքած ունեն, թե ինչ տեղի կունենում իրենցից հետո: Բայց այդպես չի կարելի: Սա երկիր է, ոչ թե համաուկրաինական հոգեբուժարան»,-ասել է պատգամավորը:

 

Նույն շարքից