Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն կսկսի հետաքննել կորոնավիրուսի առաջացման պատճառները Չինաստանում

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մասնագետների խումբ է ուղարկում Չինաստան՝ կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար: Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսը ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Ինտերֆաքսը:

Խումբը կուսումնասիրի COVID-19 համաճարակի պատճառները: Նախատեսվում է, որ մասնագետները կմեկնեն Չինաստան հաջորդ շաբաթ:

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել է, որ COVID-19 համաճարակի գլոբալ տարածումն արագանում է: Դա տեղի է ունենում, չնայած պատվաստանյութերի ստեղծումը լիարժեք ընթացքի մեջ է, և շատ երկրներ իսկապես «որոշակի առաջընթաց» են գրանցել համաճարակի դեմ պայքարում:

 

Նույն շարքից