Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը, Պուտինն ու Ռուհանին տեսակապի միջոցով կհանդիպեն

analitik.am

Թուրքիայի նահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռուհանին հուլիսի 1-ին հանդիպում կունենան տեսակապի միջոցով։

Նախագահների միջև Աստանայի ձևաչափով հերթական հանդիպումը պետք է անցկացվեր Թեհրանում, սակայն համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով այն փոխարինվել է տեսակապով։ Հաղորդվում է, որ վիրտուալ գագաթնաժողի ժամանակ քննարկվելու են Սիրիայի վերջին զարգացումները և հակամարտության լուծման ուղղությամբ առաջիկայում արվելիք քայլերը։

Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ իրազեկելով, որ գագաթնաժողովը սկսելու է վաղը 14։00-ին, իսկ նախագահների ելույթները համացանցում բաց են լինելու լրատվամիջոցների համար։

Նույն շարքից