Հայաստան Քաղաքականություն 

Իմքայլական պատգամավորը փափագում է զրկել ԱԱԾ տնօրեններին քաղաքականությամբ զբաղվելուց

analitik.am

Ես շատ մեղմ եմ արտահայտվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ խոսելով Արթուր Վանեցյանի վերաբերյալ իր հայտարարության մասին, որ վերջինս իրենց իշխանության կադրային առումով ամենամեծ կիքսն էր:

«ԱԱԾ տնօրենը, որին գաղտնալսում են, հաջորդ իսկ օրը կամ հենց նույն պահին պետք է գրի հրաժարականի դիմում և փորձի առավելագույնս աննկատ մնալ»,-ասաց նա՝ հավելելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներն իհարկե հնարավորություն տալիս են գաղնալսել, սակայն դրա համար կա ԱԱԾ, որը պետք է չեզոքացնի այդ վտանգները՝ անխոցելի դարձնելով երկրի ղեկավարի կապի միջոցները:

Պատգամավորը կարծում է, որ ԱԱԾ տնօրենը երբեք չպետք է զբաղվի քաղաքականությամբ. «Դա օրենսդրական բաց է, որը պետք է շտկվի: Իհարկե օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ»:

Կարապետյանի կարծիքով, դու կարող ես ասել ցանկացած հիմարություն, սակայն եթե զբաղեցրել ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը, հասարակության մի հատվածը կսկսի հավատալ:

Նույն շարքից