Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանցի միլիարդատիրոջ որդին ճգնաժամի պատճառով ստիպված է եղել վաճառել իր ավտոմեքենաներից մի քանիսը

analitik.am

 

«Crocus Group» ընկերության գլխավոր տնօրեն, միլիարդատեր Արազ Ագալարովի որդին՝ ընկերության փոխնախագահ Էմին Ագալարովը հայտարարել է, որ կորոնավիրուսի ֆոնին ստեղծված ճգնաժամի պատճառով ստիպված է եղել վաճառել է իր երեք ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով РБК-ին։

Էմին Ագալարովի խոսքերոց, «Crocus Group»-ի բիզնեսն անցնում է ծանր ժամանակներ: Եթե նա վաճառի իր բոլոր ավտոմեքենաները, նույնիսկ այդ դեպքում չի կարողանա վճարել մոտ 15 հազար աշխատակցի աշխատավարձերը․ «Եթե վաճառեմ իմ բոլոր ավտոմեքենաները, միևնույնն է չեմ կարողանա նույնիսկ վճարել այդ աշխատակիցների 10 տոկոսի աշխատավարձը»,-ասել է նա և նշել, որ դրա համար ստիպված է եղել վարկ վերցնել։

 

Նույն շարքից