Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել. Ֆրանսիայի ԱԳ նախարար

 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։

Լը Դրիանը Ֆրանսիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ մասնավորապես ասել է․ «Մեր պահանջով հուլիսի 13-ին ԵՄ նախարարները ժողով են գումարելու, որի օրակարգի միակ թեման Թուրքիայի հարցն է լինելու։ Այժմ Կիպրոսի ինքնիշխանության տակ գտնվող տարածքում նավթի որոնման աշխատանքներ իրականացնելու համար Եվրամությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում։ Ժողովի ժամանակ կարող է օրակարգ բերվել նոր պատժամիջոցների հարցը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Նշենք, որ վերջին շրջանում 2 երկրների հարաբերությունները լարվել են Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան մասում (Կիպրոսի ափերի մոտ) իրականացվող հորատման աշխատանքների, Լիբիայում ու Սիրիայում Անկարայի գործողությունների հետևանքով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Թուրքիայի միջամտությունը Լիբիական հակամարտությանը հանցավոր է։

Մակրոնը Թուրքիային մեղադրել էր նաև Բեռլինում Լիբիայի հարցով տեի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ընդունված որոշումները, հատկապես հակամարտության կողմերից որևէ մեկին զենքի մատակարարման արգելքի որոշումը կոպտորեն խախտելու մեջ։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից