Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիան Թուրքիային կրկին հիշեցրել է Լիբիայում ցուցաբերած անընդունելի պահվածքի մասին

 

Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ագնես վոն դեր Մուհլը հայտնել է, որ նախօրեին հանդիպում է կայացել Փարիզում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Հաքքը Մուսայի հետ։

Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում սրվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Դա կապված է Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործողությունների հետ։

Խոսնակը հաղորդել է, որ թուրք դեսպանին նույնպես հիշեցրել են, որ Ֆրանսիայի համար անընդունելի է Թուրքիայի պահվածքը։

Խոսնակը, անդրադառնալով ֆրանսիացի սենատորների հետ թուրք դեսպանի հետ հանդիպմանը, ասել է․ «Ցանկացել ենք պարզել թուրք դեսպանի ներակայացրած  սխալ, կողմնակալ տվյալները և թեմայի շուրջ փաստերի իրական և թերի կողմերը»։

Նշենք, որ Մուսան սենատորների հետ նիստի ժամանակ պնդել էր, որ Ֆրանսիան կողմ է սատարել այն էմբարգոների (արգելանք) կիրառմանը, որոնք կուժեղացնեն Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարին։

Նա նաև համոզմունք էր հայտնել, որ պաշտոնական Փարիզը որևէ քայլ չի ձեռնարկում ԱՄԷ-ի և Եգիպտոսի դեմ՝ ցամաքային և օդային տարածքում կատարված խախտումների համար, փոխարենը կենտրոնացել է ծովային տարածքում էմբարգո սահմանելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից