Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 2 ВАЗ 21099 ավտոմեքենա. 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ մանրամասնելով, որ ժամը 18:00-ի սահմաններում Գանձակ-Սարուխան գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ս.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի և Սարուխան գյուղի բնակիչ, 17-ամյա Նարեկ Խ.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Գագիկ Ս.-ն և և Նարեկ Խ.-ի ուղևորներ, Սարուխան գյուղի բնակիչներ, 15-ամյա Խաչիկ Ն.-ն, 17-ամյա Միշա Զ.-ն, 17-ամյա Սասուն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները: Հետաքննինչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից