Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի ծագման նոր վարկած է հայտնաբերվել

analitik.am

 

Օքսֆորդի ապացուցողական բժշկության կենտրոնի ավագ գիտաշխատող, Նյուքասլի համալսարանի պրոֆեսոր Թոմ Ջեֆերսոնը կասկածի տակ է առել նոր տիպի կորոնավիրուսի չինական ծագումը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «The Daily Telegraph»-ին:

Նրա խոսքերով, նոր տիպի կորոնավիրուսը չի հայտնվել Ուհան քաղաքի լաբորատորիայից, այլ երկար ժամանակ աշխարհի տարբեր հատվածներում գտնվել է քնած վիճակում․ «Կարծում եմ, որ վիրուսն արդեն եղել է այստեղ։ «Այստեղ» ասելով նկատի ունեմ «ամենուր»: Միանգամայն հնարավոր է, որ մենք գործ ունենք քնած վիրուսի հետ, որն ակտիվացել է շրջակա միջավայրի պայմաններում»,-պարզաբանել է փորձագետը:

Գիտնականը հիշեցրել է վիրուսի ավելի վաղ գոյության մասին ապացույցները, որոնք մեջբերվում են տարբեր երկրների փորձագետների կողմից: Այսպիսով, իսպանացի համաճարակաբանները հայտնել են, որ նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է Բարսելոնայի կոյուղաջրերի մեջ դեռևս 2019 թվականի մարտին: Դրա հետքերը հայտնաբերվել են նաև 2019 թվականի դեկտեմբերին Միլան և Թուրին իտալական քաղաքների կոյուղաջրերում և նույն տարվա նոյեմբերին բրազիլական Ֆլորիանոպոլիսում:

 

Նույն շարքից