Միջազգային Քաղաքականություն 

Ձերբակալվել են Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ

analitik.am

Ադրբեջանի անվտանգության ծառայությունը հաղորդել է երկրի արտաքին գործերի նախարարության երեք աշխատակցի ձերբակալության մասին: Նրանց ներկայացվել են գումարներ չարաշահելու, կաշառք ստանալու և յուրացնելու մեղադրանքներ: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Նրանցից մեկը արտաքին գործերի նախարարության մրցութային հանձնաժողովի նախագահն է՝ Ֆարհադ Մոլլազադեն, մյուսը տնտեսական վարչության գործերի կառավարիչ Սալիմ Ալիզադեն է, և երրորդը՝ Հյուպատոսության վարչության իրավաբանական հյուպատոսական բաժնի պետ Նուրուփաշա Աբդուլաևը:

Ըստ հետախուզական գործակալությունների՝ Մոլլազադեն և Ալիզադեն կասկածվում են բյուջեի միջոցները շարունակաբար յուրացնելու մեջ, որոնք հատկացվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարբեր կառույցներին: Բացի դրանից՝ «անհրաժեշտ կենցաղային ապրանքներ գնելիս կասկածյալները գործարարներից պահանջել են, որպես կաշառք, հաշիվներին փոխանցել գումարի մի մասը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ քննիչների՝ Աբդուլլաևը կաշառք է վերցրել էլեկտրոնային վիզաներ ձևավորելու համար, որպեսզի օտարերկրյա քաղաքացիները կարողանան երկիր մտնել:

Նույն շարքից