Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչպես է կորոնավիրուսային պանդեմիան ազդել հեծանիվների վաճառքի վրա

analitik.am

 

Կորոնավիրուսային պանդեմիան առաջացրել է հեծանիվների համաշխարհային պահանջարկի աճ, գրում է Իզվեստիան:

«NPD Group» հետազոտական ​​ընկերության տվյալներով՝ 2019-ի ապրիլի համեմատ ԱՄՆ-ում հեծանիվների և հեծանիվների պարագաների վաճառքն աճել է 75 տոկոսով: Արդյունքում՝ մայիսին, հեծանիվների արտադրությունն աճել է 44 տոկոսով։

Հեծանիվների պահանջարկը մեծացել է նաև Մեծ Բրիտանիայում: Ապրիլին պահանջարկն աճել է 60 տոկոսով, իսկ բյուջետային մոդելներինը՝ 112 տոկոսով: Մասնագետները կարծում են, որ դա պայմանավորված է հասարակական տրանսպորտում կորոնավիրուսով վարակվելու բրիտանացիների վախով:

Հեծանիվ վարել սիրել են նաև եվրոպական այլ երկրներում: AliExpress-ի փոխանցմամբ՝ այս տրանսպորտային միջոցների առցանց վաճառքն Իտալիայում հունիսին աճել է 8 անգամ, իսկ Իսպանիայում՝ 5 անգամ, անցած տարվա հունիսի համեմատ: Արտադրողները հայտնում են նաև պատվերների քանակի աճի մասին:

Ինչպես նշել է ընկերություններից մեկի ներկայացուցիչը, իշխանությունները սկսել են արձագանքել այս տենդենցին՝ ստեղծելով հատուկ հատվածներ հեծանիվով տեղաշարժվելու համար:

 

Նույն շարքից