Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Էս ավտո՞ն էլ չգիտեք. Զավեշտալի դեպք՝ կառավարության մոտ ակցիայի ժամանակ. Քաղաքացիներին բերման են ենթարկում

analitik.am

 

Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներն ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով կամ թույլ տալ իրենց աշխատել, կամ այլ լուծում տալ իրենց հարցին:

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի:

«Հավաքեք»,-հայտարարեց ոստիկաններից մեկը՝ նկատի ունենալով, որ պետք է բերման ենթարկել ակցիայի մասնակցին:

«Մենք աղբ չենք, որ պետք է մեզ հավաքեն»,-նշեց քաղաքացին:

Երբ վերջինիս բերման էին ենթարկում, նախ սխալ ավտոմեքենա էին նստեցնում և միայն երկրորդ փորձից ճիշտ ավտոմեքենա նստեցրեցին:

«Էս ավտո՞ն էլ չգիտեք»,-կատակեց բերման ենթարկվողը:

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ կարող են իրենց էլ բերման ենթարկել, «կակռազ» այնտեղ հաց կտան, իսկ հիմա իրենք ապրուստի միջոց չունեն:

Քաղաքացիների խոսքերով, նախորդ ակցիայից հետո պատգամավորները խոստացել էին հարցը լուծել, սակայն դա սուտ էր:

Ակցիան շարունակվում է: Այս պահին արդեն կա մոտ 5 բերման ենթարկված:

Նույն շարքից