Բարի օր Հասարակություն 

Թույլ չենք տա սորոսականներին պղծել մեր երեխաներին. Անի Հովհաննիսյան

analitik.am

Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Լուսանկարում այս հրաշք հայ բալիկի հետ իր հայ մայրն է, ով պատրաստ է պայքարել իր երեխայի առողջ մանկության համար՝ թույլ չտալով կրթական գործընթացում ներառել մանկական հոգեբանությունը խեղաթյուրող առարկաներ, սեռական դաստիարակության անվան տակ նպաստել երեխայից մանկությունը գողանալուն և վաղ տարիքից սեռականացնելուն։

Այնպես է ստացվել, որ բոլոր կանայք՝ բացառությամբ որոշ աննորմալ դեպքերի, օժտված են մայրական բնազդով, ինչը նշանակում է, որ կանայք բնազդային մակարդակով զգում են երեխաներին սպառնացող վտանգները և կարող են նույնիսկ սեփական կյանքը վտանգել երեխային փրկելու համար՝ ի դեպ, պատմությունը բազմաթիվ փաստեր ունի, թե ինչպես են կանայք իրենց կյանքը վտանգի տակ դրել ուրիշի երեխային փրկելու համար։

Այսօր տեսնում ենք, թե ինչպես է փորձ արվում կրթական չափորոշիչները փոխելով երեխաների շրջանում այլասերում տարածող գաղափարները ներդնել կրթական ծրագրերում։ Այդ չափորոշիչների վտանգների մասին փաստում են մասնագետները, բժիշկները, այլ երկրների փորձը, որտեղ ծնողներն այլևս չեն կարողանում փրկել իրենց երեխաներին կործանարար ազդեցություններից։

Մենք դեռ ունենք հնարավորություն թույլ չտալ գողանալ մեր երեխաների անմեղությունը, մաքրությունն ու խեղաթյուրել նրանց հոգեբանությունը։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր նորմալ կին՝ անկախ նրանից երեխա ունի, թե ոչ, բնազդային մակարդակով դեմ է այս սարսափելի ծրագրի իրագործմանը՝ նույնիսկ նրանք, ովքեր գումարի դիմաց մոռեցել են իրենց կոչումը և ուրացել մայրական բնազդը։

Ես՝ մայրերի հետ միասին պայքարելու եմ թե այս հրաշքի, թե բոլոր երեխաների՝ այդ թվում գրանտի դիմաց երեխաների հոգեբանությունը խեղաթյուրող ծրագրերում ներգրավված անձանց երեխաների առողջ մանկության իրավունքի համար։

Թույլ չենք տա սորոսականներին պղծել մեր երեխաներին!!!

Հ․Գ․ Թույլ չտալու գործողությունների մասին ավելի մանրամասն տեսանյութ կհրրապարակեմ, մինչ այդ կարևոր է մեկնաբանություններում դրված հղումով մտնել և դեմ քվեարկել կրթական չափորոիշիչների փոփոխման նախագծին, քանի որ սորոսականներն ակտիվ աշխատում են ձայների լցոնման ուղղությամբ։

#ոչ_Սորոսին_ոչ_այլասերմանը
#Stop_Soros_stop_perversion
#НЕТ_СОРОСУ_НЕТ_ИЗВРАЩЕНИЯМ»:

 

Նույն շարքից