Հասարակություն 

Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) , կամ նույն ինքը Ռազմագիտություն առարկան, ասում են, միացրել են ֆիզկուլտուրային. Հովհաննիսյան

analitik.am

Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) , կամ նույն ինքը Ռազմագիտություն առարկան ասում են միացրել են ֆիզկուլտուրային։

Չեմ ուզում գնահատական տալ, թե չէ կդառնամ Մինսկի միջնորդ խմբի նման։

Ի՞նչ է այս առարկան իրենից ենթադրում, ու՞մ է այն խանգարում։ Անշուշտ այն չի խանգարում հայկական միջավայրին, բայց այ արտաքին ուժերին, կամ որոշ միջազգային կառույցներին, որոնց անվանում ենք իրավապաշտպան, միջազգային մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող (իբրև թե ) և այսպիսի ամպագոռգոռ անվանումներով կազմակերպությունները մշտապես դեմ են հանդես եկել մեր երկրում այս առարկայի ուսուցմանն ընդհանրապես։ Ես նաև նկատում եմ, որ մեր երկար անվանումով նախարարությունը գտել է մի տարբերակ, որպեսզի առարկան ընդհանրապես չհանի ծրագրից և միացրել ֆիզիկական պատրաստությանը և այժմ այն կդիտարկվի որպես առողջությունը պահպանելու կոնտեքստում։

Սակայն մինչ մարդն առողջություն պահպանելը, պետք է նախ և առաջ սովորի սեփական կյանքը պաշտպանել։ Մեր ՆԶՊ-ն ամենաանմեղ առարկան է։ Այն պարզապես ծանոթացնում է զենքերին, զենքերի դետալներին և նմանատիպ բաների։ Այդ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կարող են գնալ ու այն երկրների պոչցի բռնեն, որոնք արտադրում են մարդկության համատարած ոչնչացման զենքեր և փորձարկվում, օրինակի համար Սիրիայում։ Չնայած ինչ եմ ասում, իրենք իրենց պոչից ոնց պետք է բռնեն։ Ասել եմ ու կասեմ, այս, իբրև թե, «մարդու իրավունքների պաշտպանություն» անվան տակ գործող միջազգային կառույցներին պետք է ուղարկել գրողի ծոցը, դրանք մեզ տանելու են դեպի 1915թ․ ։

Հուսով եմ, որ կվերանայվի Ռազմագիտության ծրագիրը, թող այն կոչվի «Հայի ինքնապաշտպանության պատրաստություն»։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Նույն շարքից