Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանում երեխաների համար COVID-19-ի դեմ հատուկ պատվաստանյութ են ստեղծում

analitik.am

 

Ռուսաստանում երեխաների համար COVID-19-ի դեմ հատուկ պատվաստանյութի մշակումն արդեն ընթանում է: Դեռևս այն գտնվում է սկզբնական փուլում: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է Լենտան։

Պոպովայի խոսքերով, այս պատվաստանյութի վրա աշխատանքը նոր է սկսվում․ «Այնուամենայնիվ, դեռ վաղ է ասել, որ երեխաների համար պատվաստանյութը կլինի այս տարի կամ մոտ ապագայում»,-ասել է նա:

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը հավելել է, որ այն երեխաների մոտ, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով, վիրուսի դեմ իմունիտետ է ձևավորվում:

 

Նույն շարքից