Հասարակություն 

Գրիշա Մաթևոսյանը մի քանի օրից զորացրվելու էր, իսկ Սմբատը տուն էր վերադառնալու 6 ամսից. News.am

analitik.am

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակոցից մահացած ժամկետային զինծառայող 20-ամյա Գրիշա Մաթևոսյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր մի քանի օրից զորացրվելու էր: Այս մասին NEWS.am-ին հայտնել են  Սիսիանի զինկոմիսարիատից:

«Մի  քանի օրից Գրիշան պետք է զորացրվեր, մի եղբայր ունի, հայրը անհատ ձեռներեց է, մայրն էլ ուսուցչուհի»,- ասել են զինկոմիսարիատից:

Ինչ վերաբերում է հակառակորդի կրակից զոհված ժամկետային զինծառայող Սմբատ Գաբրիելյանին, ապա նա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից էր, 6 ամսից զորացրվելու էր: Այս մասին լրատվամիջոցին ասել է Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը:

«Արդեն պետք է զորացրվեր, 3 եղբայր էին, նրանցից մեկն էլ տարիներ առաջ էր մահացել, մյուսը զինվորական է, հայրը նույնպես զինվորական է, մայրը դպրոցում ուսուցչուհի է աշխատում»,- ասել է նա:

 

Նույն շարքից