Հասարակություն 

Թուրքիայի Սիիրթ նահանգում քուրդ զինյալների հետ բախումներում 2 թուրք հատուկջոկատային է սպանվել

analitik.am

 

Հուլիսի 15-ին Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի ժանդարմերիայի հրամանատարության կողմից իրականացվող հատուկ օպերացիայի ընթացքում Դեղիրմենթաշը շրջանին հարակից լեռնային տեղանքում ոստիկանական 2 հատուկջոկատային է սպանվել, ևս 2-ը վիրավորվել։

Նշենք, որ տվյալ օպերացիան իրականացվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Սիիրթի նահանգի Փերվարի շրջանում բախում է տեղի ունեցել թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև։

ermenihaber

 

Նույն շարքից