Հասարակություն 

Վան Դամը քաղաքական ինտրիգների մասին ֆիլմ է նկարահանում

analitik.am

 

Հայտնի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը սկսել է «Վերջին վարձկանը» ֆիլմի նկարահանումներն Ուկրաինայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Օլեքսանդր Տկաչենկոն։

«Սա պետական մակարդակով կատակերգական թրիլեր է քաղաքական ինտրիգների մասին․ «Վերջին վարձկանը»: Նկարահանումների մեծ մասը տեղի կունենա Կիևում: Նկարհանումներ կլինեն նաև Փարիզում: Ըստ սցենարի, իրադարձությունները տեղի են ունենալու Ֆրանսիայում: Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի Ուկրաինայում նկարահանված Ֆրանսիան էկրաններին»,-գրել է Տկաչենկոն:

 

Նույն շարքից