Հասարակություն 

Սա ահավոր և սարսափելի հանցագործություն է մեր եղբայրական եզդի ժողովրդի հանդեպ․ Աբովյան

analitik.am

 

2014 թ օգոստոսի 3-ին եզդի ժողովուրդը վերապրեց քսանմեկերորդ դարի ամենադաժան ցեղասպանությունը։ Այդ օրը «Իսլամական պետության» գրոհայինները Իրաքի հյուսիսում գտնվող Շանղալ (Սինժար) քաղաքում դաժանաբար սպանեցին հազարավոր եզդի կանանց, տարեցների, երեխաների, հազարավոր կանանց և երեխաների ստրկացրեցին, տղամարդկանց անխտիր ոչնչացնում էին։

Մինչև ասյօր սպանված եզդիների հստակ թիվ գոյություն չունի, սակայն նույնիսկ ամենանվազագույն հաշվարկներով այդ օրերին սպանվել են 10000-ից ոչ պակաս եզդիներ։

Սա ահավոր և սարսափելի հանցագործություն է մեր եղբայրական եզդի ժողովրդի հանդեպ, և ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի պարտավոր է օգտագործել բոլոր դիվանագիտական և քաղաքական լծակները, որ միջազգայրն հանրությունն ականջալուր լինի Եզդիների Ցեղասպանության հետևանքների վերացմանը և, ի վերջո, մենք հայերս պետք է ամեն մեկս մեր մասով մասնակից լինենք Եզդիների ցեղասպանության մասին իրազեկմանն ամբողջ աշխարհում։

Աստված լուսավորի անմեղ զոհ դարձած մեր եզդի եղբայրների և քույրերի հոգիները։

Մենք եղել ենք, կանք և մնալու ենք միշտ միասին։

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյան

Նույն շարքից