Հասարակություն Տեսանյութեր 

Հենց օրենքն այդ իրավունքը տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր. Հայկ Մարության

analitik.am

 

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ հայտնեց Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ հայտարարելով, որ ստոպ է տվել Տարոն Մարգարյանի որոշումը, ու կայացվել է քաղաքի համար լավագույն որոշումը, եթե խոսքը վերաբերում է օրենքի դաշտում գործելու մասին. «Եթե չենք հայտարարում, որ բեսպրիդել է ու բուլդոզերներով մտնում, քանդում մարդկանց օրինական գույքը: Հենց օրենքն այդ իրավունքը տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր: Քանի որ այդ իրավունքը ես չունեմ, մաքսիմալն անելու եմ Երևանի համար, մաքսիմալը քաղելու եմ: Մոտեցումս նույնն է»:

Ինչ վերաբերում է ծառերին, Մարությանն ասաց, որ այգու մոտ ճանապարհի մեջտեղը մի ծառ կա. «Բոլորն ինձ խորհուրդ էին տալիս, որ այդ ծառը պետք է կտրվի, քանի որ ճանապարհի վրա է: Ես բոլորին դեմ գնացի, խնդրեցի մասնագետներին գնահատել ծառը: Ասացի, որ այն կարող է հատվել, եթե անկենսունակ է: Մասնագետներն ասացին, որ այն յուրահատուկ ծառ է , ապրելու պոտենցիալ ունի: Մենք շրջապատեցինք ծառը, հատուկ նշան մտածեցինք, այն դրեցինք, որպեսզի նույնիսկ տեսանելի լինի, բախում չլինի»:

«Ես հավատացնում եմ, որ անձամբ ես ամեն ծառի համար պատասխանատու եմ ու կռիվ եմ տալու: Ես անցած տարի հավաքեցի բնապահպանների մեծ կազմ, խնդրեցի գույքագրել Երևանի այն ծառերը, որոնք կենսունակ չեն ու վտանգավոր են: Այդ ծառերի թիվը հիմա 500-ից ավելի է: Այն ժամանակ 437 էր:

Մենք արձանագրեցինք, որ այդ ծառերն ընդհուպ մահվան ելքով վտանգավոր են: Վերջերս ծառն ընկել էր մեքենայի վրա, մարդը միայն հրաշքով էր փրկվել»,-ասաց նա:

Մարությանի խոսքերով, արձանագրումից հետո սկսել են հատել ծառերը։

 

Նույն շարքից