Հասարակություն Պատահարներ 

Ճանապարհը չենք բացի, մինչև Լիդիանի տնակները չհեռացնեն․ ակցիայի մասնակիցներ

analitik.am

Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ լարված իրավիճակը շարունակվում է:

Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել է տարածքում հերթապահություն իրականացնելու նպատակով տեղադրված տնակները և տեղադրել իրենց տնակը՝ ասելով, որ տարածքն իրեն է պատկանում:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ Լիդիան ընկերությունը տնակները տեղափոխի, փոխարենը իրենց տնակները վերականգնի նախկին տեղում:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ ճանապարհը չեն բացի այնքան ժամանակ, մինչև Լիդիանի տնակաները չհեռացվեն։ Առաջարկ հնչեց Լիդիանի տնակները հեռացնելուց հետո իրենց տնակները չտեղադրել, մինչևկառավարության հետ բանակցություններ չվարեն։

Նույն շարքից