Հասարակություն 

Բեյրութում հայտնել են 4-րդ հայ զոհի մասին

analitik.am

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով  70 մարդու կյանք է խլել: Նրանց մեջ կան նաեւ հայեր, զոհվել են քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները:

Ազգությամբ հայ է նաեւ զոհերից  Ալինա Զաբրին: Այս մասին հայտնում է «Արևելքը»:

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

 

Նույն շարքից