Հասարակություն 

Էդմոն Մարուքյանը դիմել է Սուրեն Պապիկյանին

 

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով մեծապես տուժած քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու հարցով գրությամբ դիմել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ երեկոյան գրությամբ դիմել եմ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հետևյալ խնդրով։

Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով մեծապես տուժել են համայնքի՝ մոտ 35 հա տարածությամբ կարտոֆիլի և լոբու դաշտերը։ Տեղի գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում, քանի որ հողից ստացվող բերքը նրանց սննդի և եկամտի միակ աղբյուրն էր։

Նախարարին խնդրել եմ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ Հրազդան համայնքի բնակիչներին կարկուտի հետևանքով կրած վնասների նվազեցման նպատակով պետական աջակցության որևէ ծրագրում հնարավորինս սեղմ ժամկետում ընդգրկելու համար:

Հուսով եմ՝ դրական պատասխան կստատանք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից