Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինայում հակահայ հայտարարության համար քրեական վարույթ է սկսվել ԱԳՆ-ի աշխատակցի նկատմամբ

analitik.am

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական վարույթ է սկսել՝ ԱԳՆ-ի աշխատակցի գործողությունների մասով: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, այս մասին «Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Դարիա Վոլոդինան, ով ապրիլին հրապարակել էր երկրի ԱԳՆ-ի տխրահռչակ նամակը։

«Այս փաստաթուղթը ստորագրող ընկեր Բոդնարին հերթական ողջույնը, բայց այս անգամ արդեն՝ իրավապահ մարմիններից: Ոչ ոք իրավունք չունի, նախ՝ իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին, երկրորդ՝ նույն այդ նպատակով օգտագործել պաշտոնական դիրքը, և երրորդ՝ պաշտոն զբաղեցնել՝ միջազգային ասպարեզում մի ամբողջ պետության հեղինակության համար բացարձակապես վնասակար տարր լինելով»,- գրել է պատգամավորը։

«Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի խորհրդարանի պատգամավորներին կոչ էր արել զերծ մնալ հայ համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառումներին մասնակցելուց և հրապարակային հայտարարություններում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից