Հասարակություն 

Ինչ են զրուցել իրար հետ խանութի աշխատողներն Ալեն Սիմոնյանին վռնդելուց հետո. Նոր մանրամասներ

analitik.am

Կրկնում եմ`

1. Ալեն Սիմոնյանը փորձել է առանց դիմակի մտնել Մալիբու այգու հարևանությամբ գտնվող Ուրարտու խանութ:

2. Ալեն Սիմոնյանին վռնդել են Ուրարտու խանութից:

3. Ալեն Սիմոնյանը հոխորտացել է խանութում ասելով, թե տեղը չեք բերում:

4. խանութի աշխատողները պատասխանել են, թե շատ լավ տեղը բերում ենք, բայց դիմակի պարտադրանքը ձեր քաղաքական ուժի հորինածն է:

Եթե վերը գրածի մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանի ինձ դատի տալ: Այդ դեպքում կհրապարակեմ պատմածիս տեսանյութը:

Հ.Գ. մի հանգամանք էլ պատմեմ, որը նույնիսկ Ալենը չգիտի: Երբ Ալենին վռնդում են խանութից, խանութում հաճախորդներից մեկը ասում է «լավ դե թողնեիք... չարժեր վռնդել», ինչին խանութի աշխատակիցը պատասխանում է` «ես դեմ չէի ու կթողնեի, դե հիմա մարդ է դիմակը կարող ա մոռացել ա, բայց դե սրանց չգիտե՞ք կարող ա սարքած էր ու ձևեր էր թափում, որ հետևից պարետատնից մտնեին խանութը փակեին»:

Նարեկ Մալյան

Նույն շարքից