Կորոնավիրուս Հասարակություն 

Գերմանիայում հույս են հայտնել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կթույլատրվի կիրառել տարեվերջին

analitik.am

 

Գերմանիայում մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հաստատվել կիրառման համար՝ 2020-ի վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պաուլ Էրլիխի անվան պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղամիջոցների զարգացման ինստիտուտի ղեկավար Կլաուս Ցիխուտեկին: Այս ինստիտուտը պատասխանատու է Գերմանիայում համապատասխան բժշկական արտադրանքի ընդունման և վերահսկման համար:

«Թույլտվությունը կտրվի 2020-ի վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, պայմանով, որ 3-րդ փուլում թեստերի վերաբերյալ տվյալները դրական կլինեն»,-ասել է նա:

3-րդ փուլի փորձարկումներն ուսումնասիրում են, թե արդյոք պատվաստանյութն իրականում արդյունավետորեն պաշտպանում է վիրուսից:

 

 

Նույն շարքից