Քաղաքականություն 

Լիբանանցիները մոտ 30 000 հազար ստորագրություն են հավաքել, որով պահանջում են Լիբանանին տալ ֆրանսիական կառավարման մանդատ․ քաղաքագետ

analitik.am

 

Հետաքրքիր զարգացումներ են Լիբանանում ընթանում, ինչը հաջողության հասնելու դեպքում կառավարման նոր մոդել կարող է դառնալ:

Լիբանանցիները մոտ 30 000 հազար ստորագրություն են հավաքել (դեռ), որով պահանջում են Լիբանանին տալ ֆրանսիական կառավարման մանդատ: Կան նաև տեսակետներ, որ Լիբանանը միջազգային կառավարման տակ վերցվի:

Փաստորեն պայթյունը արագացրել է վաղուցվանից հասունացած կառավարման ճգնաժամը` համայնքները միմյանց չեն վստահում, փոխստականների թիվը շատացալ է, տնտեսական ճգնաժամը ուժգնանում է ... :

Առաջին համաշխարհային պատերազմից հետո արտաքին կառավարման մանդատների հարցը նորից ակտուալ է դառնում:

Ֆրանսիական կառավարման մանդատը դեռ հեչ, մի կերպ տանելի է, գոնե Գուգլի, Ֆեյսբուքի, կամ Procter & Gamble ընկերության մանդատի տակ չդնեն:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից