Կորոնավիրուս Հասարակություն 

Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

 

Հոլիվուդյան հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին վերջինս գրել է Ինսթագրամի իր էջում:

«Ողջունում եմ բոլորին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 10-ին ստիպված եմ եղել 60 ամյակս նշել կարանտինի պայմաններում, քանի որ կորոնավիրուսի իմ թեստը դրական պատասխան է ցույց տվել:

Ես ինձ լավ եմ զգում, ուղղակի սովորականից ավելի հոգնած եմ: Հետևում եմ բժիշկների խորհուրդներին և հուսով եմ, որ շուտով կհաղթահարեմ այս հիվանդությունը:

Կօգտագործեմ մեկուսացման ռեժիմը՝ կարդալու, գրելու, հանգստանալու և պլաններ կազմելու համար»,- գրել է նա։

 

Նույն շարքից