ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ռուսաստանում քաղաքացիներին կամավոր հիմունքներով պատվաստել կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա խոսել է կառավարության հետ խորհրդակցության ժամանակ:
«Իհարկե դա պետք է արվի կամավոր հիմունքներով»,-ասել է նա:
Պուտինը նաև հայտարարել է, որ պատվաստանյութի մասսայական թողարկումը պետք է սկսվի ամենամոտ ապագայում: Դա անհրաժեշտ է, որպեսզի այն հասանելի լինի բոլոր ցանկացողներին: