Միջազգային Քաղաքականություն 

Իմ խիղճը մաքուր է․ Բելառուսում ոստիկանության կապիտանը հրաժարական է տվել

analitik.am

 

Բելառուսում ոստիկանության կապիտան Եգոր Եմելյանովը հրաժարական է տվել երկրում անցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած զանգվածային ցույցերի արդյունքում: Այս մասին վերջինս հայտնել է Instagram-ի իր էջում:

«17 տարվա ծառայությունն ավարտվեց: Իմ խիղճը մաքուր է: Ոստիկանությունը ժողովրդի հետ է»,-գրել է նա:

Նշվում է, որ ոստիկանության կապիտանը ծառայել է Նովոպոլոտսկ քաղաքում:

 

Նույն շարքից