Հասարակություն 

45-ը բացասական, 1-ը՝ դրական. Աննա Հակոբյանի մասին դրական գոդվածներ գրեթե չեն դիտարկել. «Մեդիա պաշտպան»

 

2020 թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 131 հոդված, որոնցից 45-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 85-ը՝ չեզոք։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին դրական գոդվածներ գրեթե չեն դիտարկել։

Լրատվականները նշում են, որ Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը առանձնատուն է ձեռք բերել․ «Մեկը գրել էր զուտ Աննա Հակոբյանի եղբայրը, այսինքն՝ Փաշինյանի աներձագը լինելու հետևանքով ԱԺ պատգամավոր դարձած Հրաչյա Հակոբյանին վերագրվող 25 հազար դոլարանոց ձորաղբյուրյան առանձնատան մասին (անշուշտ, հայերենի կանոններով պիտի գրեի՝ «շնորհիվ», բայց նման պատգամավոր ունենալը տեղով «հետևանք» է, որ կա)»։

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եւ, ըստ լրատվականների, անհավանական խոստովանություն արել. «Այսօր իմ ամուսինն իրականացնում է այն եւ փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 95 թվականին մեր զրույցների ժամանակ, ինչպիսի երկրի մասին գրել է ամեն հոդվածում ամեն օր, տասնյակ տարիներ, եւ հիմա քայլ առ քայլ իրականացնում է, այլ հարց, որ մի բան ավելի արագ է լինում, մի բան ավելի դանդաղ»։

Հրապարակման մեջ ասված է նաև, որ սա ոչ թե վատ, այլ սարսափելի հայտարարություն է: Փատորեն այն քաոսը, որն այսօր տիրում է մեր երկրում ու ժողովրդի կյանքում պետության ղեկավարի երազանքն է եղել եւ դեռ շարունակելու է ի կատար ածել: Օրինակ նրա երազանքն է եղել կրթության տխրահռչակ, ապազգային չափորոշիչները, որոնք կարծես թե գրվել են ոչ թե Հայաստանում, այլ մեր դարավոր հակառակորդների ձեռքում՝ Թուրքայում, Ադրբեջանում:

Մամուլում նշվում է, որ Արսեն Թորոսյանը շուտով հեռացվելու է նախարարի պաշտոնից։ Ըստ մամուլի՝ Առողջապահության նախարարի երկու հավանական թեկնածու կա։ Առաջին թեկնածուն ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն է, որի լոբբինգով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և նրա եղբայրը, իսկ երկրորդը հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, որը Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Նրանք համերկրացիներ են: Հիմա Սիփանն ամեն ինչ անում է Մելիք-Նուբարյանին նախարար դարձնելու Աննա Հակոբյանի պլանները ձախողելու համար։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամուլսարի դեպքերին, գրել է․ «Իշխանական պատգամավոր Վահագն Թեւոսյանը ասում է․ «Իմ անձնական վերաբերմունքը Ամուլսարի խնդրի շուրջ որոշակիորեն տարբերվում է այն վերաբերմունքից, որը ես՝ որպես պաշտոնատար անձ, պարտավոր եմ որդեգրել՝ իմ գործունեության ընթացքում։ Ես կարող եմ անձնական կարծիք ունենալ տարբեր երեւույթների մասին, բայց որպես պաշտոնատար անձ՝ պարտավոր եմ հետեւողական լինել, որպեսզի ցանկացած պրոցես ընթանա իրավական նորմերի շրջանակում՝ պարտադիր կերպով, որովհետեւ դա մշակույթ է, որը պարտավոր ենք փոխանցել»:

Նման դիրքորոշումների ականատես ենք լինում նաեւ իշխանական այլ շրջանակներից, մասնավորապես համանման կարծիք էր արտահայտել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում։

Հարգելի պատգամավորին եւ մյուսներին տեղեկացնենք, որ նրա եւ նրա գործընկերների անձնական կարծիքները այն նախընտրական դրույթներն են, որի շնորհիվ իրենք «կպցրին» իրենց 70%-ը։

Այժմ նրանք ոչ թե կարող են ազատորեն արտահայտել այս կարծիքը, այլ պարտավոր են, ավելին՝ նրանք պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի այդ կարծիքը դառնա իրականություն»։

«Մեդիա պաշտպան»

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից