Քաղաքականություն 

Լինելու են սուր ու կտրուկ լուծումներ․ Ռոմանոս Պետրոսյան

analitik.am

 

Աշխատանքային հանդիպում֊քննարկում անցկացրեցի «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ։

Իմ դժգոհությունն արտահայտեցի ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։

Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան֊Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր է լինել հետևողական և խնդիրները լուծել կարճաժամկետ հեռանկարում՝ օպերատիվ միջոցներով և ուղիղ միջամտությամբ։

Ազգային պարկի ղեկավար կազմի և աշխատակիցների առջև առաջնային խնդիր եմ դրել օրենքի գերակայության վերականգնումը:

Ներկաներին հավաստիացրի, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝սեփական, նեղ անձնական շահերի համար։

Հայաստանի Հանրապետությունում անտառները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ յուրաքանչյուր ապօրինություն, որ վնասում է շրջակա միջավայրին և բնությանը՝ պատժվի #օրենքի_ուժով և ողջ խստությամբ։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան

Նույն շարքից