Տեսանյութեր Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը հետաքրքիր պատմություն պատմեց Անի Սամսոնյանի ու Աննա Կոստանյանի միասին ու ինքնագովասանքի խոսքեր ասաց իր հասցեին

analitik.am

 

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստանի» հարցապնդումը, որը վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելուն:

Իր եզրափակիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մի հետաքրքիր պատմություն պատմեց ԼՀԿ-ական պատգամավորներ Անի Սամսոնյանի ու Աննա Կոստանյանի մասին. «Միջամտություններից եք խոսում: Մալաթիայում մի գրադարանի խնդիր կար։ Տիկին Սամսոնյանը զանգել էր ու ասում էր, որ տնօրենն է ճիշտ, բողոքողներին սաստեք, տիկին Կոստանյանը զանգել ու ասում էր, որ բողոքողներն են ճիշտ, տնօրենին սաստեք: Ու այս մարդիկ խոսում են միջամտություններից»:

«Մի հատ հետաքրքրվեք ու տեսեք, իմ նախընտրելի թեկնածուները պարտվում են մեր ՊՈԱԿ-ների իմ ձևավորած հանձնաժողովների միջոցով: Ձեր մոտ դա թուլություն կերևար, բայց սա ուժեղ ղեկավարի պահվածք է: Միջամտությունից խոսելիս մի հատ ձեր խմբակցության մեջ կողմնորոշվեք, հետո խոսեք»,-հավելեց նա:

 

Նույն շարքից