Քաղաքականություն 

Ինչ գաղտնի հրաման է տվել Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին դիմակների վերաբերյալ

analitik.am

Հնարավոր է արդյո՞ք դիմակ չկրելու համար տուգանքների գումարները ետ վերադարձվեն, եթե պարզվի, որ դիմակ կրելն այդքան էլ արդյունավետ չէ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

«Ոչ հնարավոր չէ, որովհետև կառավարության անդամներն այդ գումարը չեն տանում իրենց տուն: Դրանք մտնում են պետական բյուջե ու սուբվենցիոն ծրագրերի, առողջապահական ու այլ ծրագրերի միջոցով վերադառնում են հանրությանը»,-ասաց վարչապետը:

«ԿԳՄՍ նախարարը տուգանվել է եթերւմ դիմակ չկրելու համար: Բայց պատգամավորներ կան, ովքեր ամբիոնից առանց դիմակ են խոսում ու չեն տուգանվում: Պետք է տուգանել այդ պատգամավորներին: Ես ոստիկանության պետին զգուշացրել եմ, որ ոստիկաններին զգուշացնեն… լավ չասեմ, թե ինչ եմ ասել, քանի որ դա դիմակների կրման հետ կապված վիճակը կվատացնի»,-հավելեց նա:

Փաշինյանը նաև ասաց, որ դիմակ կրելն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Նույն շարքից