Գլխավոր Ռազմական 

ՊՆ խոսնակը՝ հայկական անօդաչու խոցելու վերաբերյալ ադրբեջանական հայտարարության մասին

analitik.am

 

Ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել, իբր երեկ ժամը 23:13-ին  հայկական անօդաչու սարք են խոցել: Այս մասին հայտնում է ռուսական Ինտերֆաքս գործակալությունը:

Այն, որ սա հորինված պատմություն է, կարելի է հասկանալ հենց ադրբեջանական հայտարարությունից: Բանն այն է, որ հարևան երկրում անգամ երևակայությունը չի բավականացրել ինչ-որ հորինված լուսանկարներ հրապարակելու համար և հայտարարության մեջ նշվում է, թե աշխատանքներ են տարվում «ոչնչացված անօդաչուն» հայտնաբերելու ուղղությամբ:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը շատ կարճ մեկնաբանեց ադրբեջանական կեղծ հայտարարությանը. «Հերթական անգամ ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն»,-նշեց նա:

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից