Հասարակություն 

Բժիշկները փրկել են 17 օրական երեխային, ով երեք անգամ սրտի կանգ է ունեցել

analitik.am

 

Մեծ Բրիտանիայում բժիշկները փրկել են 17 օրական երեխային, ով երեք անգամ սրտի կանգ է ունեցել: Այս մասին գրում է The Sun-ը:

Նշվում է, որ սնվելիս կաթի կաթիլը հայտնվել է երեխայի թոքերում, ինչի արդյունքում նա սկսել է խեղդվել և դադարել շնչել: Բժիշկներն ասել են, որ տղան, ամենայն հավանականությամբ, ողջ չի մնա, և ծնողներին առաջարկել են հրաժեշտ տալ նրան:

Սակայն տղայի սրտի ռիթմը վերականգնվել է՝ հակառակ բժիշկների կանխատեսումների․ «Ես ինձ այնքան երջանիկ եմ զգում, որ Բերտին արեց դա ... մենք չէինք կարծում, որ նա ողջ կմնա: Բժիշկներն անընդհատ ինձ ասում են, որ Բերտին հրաշք է, և չեն կարող հավատալ, որ նա իրեն լավ է գզում»,-խոստովանել է փոքրիկի մայրը՝ Տոնիկա Սփենսերը:

 

Նույն շարքից